Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ, Նոր Ջուղայի առաջին առաջնորդ Մեսրոպ արքեպիսկոպոսի (առաջնորդութեան ժամանակաշրջան՝ 1607-1622 թթ.) եւ Սպահանի հայոց թեմի վախճանեալ միւս առաջնորդների յիշատակին, 2017 թւականին, Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում կանգնեցւեց մի խաչքար՝ պատմական Ջուղայի խաչքարերից մէկի բնօրինակի համաձայն:

Այս գաղափարն իրականացւել է Խուդավերդեան ընտանիքի՝ ի մասնաւորի Յարութիւն, Շողեր, Արշալոյս եւ Ծաղկուշ Խուդավերդեանների նիւթական աջակցութեամբ: