Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ա.Մ.Ն.-ի Կալիֆորնիա նահանգի ճգնաժամային օպերատիւ կենտրոնից ստացւած տեղեկատվության համաձայն՝ օգոստոսի 24-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թւում նաեւ հայեր կան։ Տուժածների թիւն ու ինքնութիւնը ճշտւում է։

Յիշեցնենք, որ օգոստոսի 24-ին, ժամը 03։20-ին Ա.Մ.Ն.-ի Կալիֆորնիա նահանգի Նապա քաղաքից 8 կմ. հարաւ-արեւելք տեղի է ունեցել 6 մագնիտուդով երկրաշարժ (հիպոկենտրոնը՝ մօտ 11 կմ. խորութեան վրայ):

Օգոստոսի 26-ի ժամը 06։30-ի դրութեամբ երկրաշարժից տուժածների թիւը 207 է եղել, վնասւել է 100-ից աւելի շինութիւն: Երկրաշարժին հետեւել է 30 յետցնցում՝ 2.5-3.6 մագնիտուդով ուժգնութեամբ: