Աղբիւր՝ www.asbarez.com

 

Չորեքշաբթի՝ օգոստոսի 20-ի կէսօրին, Ա.Մ.Ն.-ի Արեւմտեան թեմի առաջնորդ գերշ. Տ. Մուշեղ արքեպս. Մարտիրոսեանը Ազգ. առաջնորդարանում ընդունեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանի այցելութիւնը, ով անձնական այցելութեամբ Լոս Անջլես է ժամանել:

Հանդիպումն առիթ եղաւ խորհրդակցելու երկու թեմերին յուզող հարցերի, ինչպէս նաեւ Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան առաքելութեան առնչւող խնդիրների մասին:

Յիշեցնենք, որ երկու թեմակալ առաջնորդները մաս են կազմում մեր զոյգ կաթողիկոսութիւնների կողմից կազմւած Սրբադասման յանձնախմբին, որին առաքելութիւն է տրւել մշակել Ցեղասպանութեան նահատակների, ինչպէս նաեւ վերջին դարերում մեր եկեղեցու եւ ժողովրդի համար իրենց կեանքը նւիրաբերած զոհերի եւ նւիրեալների սրբադասման կարգը:

Առաջնորդ սրբազանի տնօրինումով, հիւր սրբազան հայրը կիրակի՝ օգոստոսի 24-ին քարոզելու է Գլենդէլի Ս. Աստւածածին եկեղեցում: