Աղբիւր՝ www.asbarez.com

 

«Արցախփրես» լրատւական գործակալութիւնը յայտնում է, որ Իրաքի Մուսուլ քաղաքից 65 հայ ընտանիք պատրաստ է ներգաղթելու եւ հաստատւելու Հայաստանում: Այս մասին «Արցախփրես»-ին տեղեկութիւններ է փոխանցել լրագրող Համօ Մոսկոֆեանը Իրաքի քրդական ինքնավար մարզի Էրբիլ քաղաքից:

Յուլիսին Մուսուլի վրայ շղթայազերծւած իսլամ ծայրայեղական ահաբեկչական I.S.I.S. (Իսլամական պետութեան) խմբաւորման յարձակումի եւ դաժանութիւնների օրերին, Մուսուլի հայ եկեղեցու հոգեւոր հովիւ, իրաքեան բանակի նախկին բժշկական սպայ, քաղաքի բռնագրաւումից մի քանի ժամ առաջ 65 հայ ընտանիքներին անվտանգ հեռացրել է Մուսուլից եւ տեղաւորել քրդական Էրբիլի, Դհոքի, Զախոյի, Աւզրուկի, Հաւրէզի հայկական եկեղեցիների մէջ:

Այժմ, Տ. Առաքելի եւ մուսուլցի 65 գաղթական ընտանիքների փափագն ու խնդրանքն է, որ Հայաստանի իշխանութիւնները կազմակերպեն Մուսուլի տեղահանւած եւ գաղթական դարձած ընտանիքների հայրենադարձութիւնը: