Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը #StopAliyev անւամբ արշաւ է սկսել Ֆէյսբուք եւ Թւիթեր սոցիալական ցանցերում:

Դրանով յանձնախումբը փորձելու է սոցցանցերի աշխարհի օգտատէրերին իրազեկել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վրայ Ադրբեջանի կառավարութեան իրականացրած սահմանային յարձակումների, հայկական կորուստների մասին:

Լեռնային Ղարաբաղի անկախութեան ու խաղաղութեան ամրապնդմանը նպաստելու նպատակով Հայ դատի յանձնախումբն աշխարհի տարբեր երկրներում բնակւող հայութեանը կոչ է արել ակտիւօրէն մասնակցել արշաւին:

Յանձնախումբը նաեւ յորդորել է սոցցանցերի միջոցով նամակներ հղել Ե.Ա.Հ.Կ. Մինսկի խմբի համանախագահներին՝ կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել՝ կանգնեցնելու Ալիեւին Կովկասում նոր պատերազմ հրահրելուց: