Աղբիւր՝ www.asbarez.com

 

«Գանձասար»-ի խմբագիր Զարմինէ Պօղիկեանը Հալէպից տեղեկացնում է. «Չորեքշաբթի՝ 30 յուլիսի առաւօտեան, ահաբեկչական զինեալ խմբաւորումների կողմից Հալէպի Ջալլաա շրջանում ընկած հրասանդի պայթումի պատճառով զոհւեց Սոնա Պալըքեանը, իսկ յետմիջօրէին Նոր Գիւղի շրջանում, Զւարթնոց եկեղեցու կողքին ընկած հրասանդի պայթումի պատճառով զոհւեց Ազնիւ Արուշեանը եւ վիրաւորւեցին Ժիւլիեթ Խաչատուրեանը, Գէորգ Թաշճեանը, Յակոբ Յակոբեանը, Ռաֆֆի Այւազեանը, Յովհաննէս Այւազեանն ու Գէորգ Գալէմճեանը: Աւելի ուշ իր մահկանացուն կնքեց Նոր Գիւղի մէջ վիրաւորւած Գէորգ Գալէմճեանը»: