Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Քեսաբում, իր տան բակում, յայտնաբերւել է շուրջ 4 ամիս առաջ անյետ կորած համարւող հալեպահայ Շանթ Յովհաննիսեանի մարմինը։ yerakouyn.com-ի փոխանցմամբ, Հալեպի թէժ մարտերի ընթացքում հալեպաբնակ Շանթը` կնոջ ու երեխայի հետ մեկնել էր Քեսաբ, որն այդ ժամանակ աւելի ապահով վայր էր համարւում: Մարտի 21-ին Քեսաբի վրա իրականացւած յարձակման ժամանակ, նա կնոջն ու երեխային ուղարկել էր Լաթաքիա, իսկ ինքը մնացել Քեսաբում: Դրանից յետոյ նրա մասին տեղեկութիւններ չկային։ Միայն օրեր առաջ կինը յայտնաբերել է, որ իրենց տան բակում նոր յայտնված հողաթմբի տակ թաղւած է ամուսինը։ Մասնագէտները յայտնել են, որ Շանթ Յովհաննիսեանը մահացել է շուրջ 100 օր առաջ. դիակի վրայ առակայ է հրազենային վնասւածք։