Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Պարագուայի Սենատում ընդունուել է Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ։ Բանաձեւն ընդունուել է միաձայն։

Այս մասին «Երկիրն այսօրին» յայտնեցին ՀՅԴ Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախմբից։

Հրապարկուած հռչակագրում, որի բնօրինակը ներկայացնում ենք ստորեւ, Պարագուայի սենատն արձանագրում է, որ «Ճանաչում է Հայ Ժոողովրդի ցեղասպանութիւնը, որ իրագործուել է 1915-23 թուականներին Օսմանեան Կայսրութիւնում, եւ ոգեկոչում է 100-րդ տարելիցը՝ իբրեւ մարդկութեան դէմ կատարուած ոճիր»։

Փաստաթուղը ստորագրել են Սենատի անդամները։

Սենատի որոշման մանրամասները Լատինական Ամերիկայից հեռախօսով փոխանցել է Դաշնակցութեան Բիւրոյի նախկին անդամ, «Սոցինտերնում» ՀՅԴ ներկայացուցիչ Մարիոյ Նալբանդեանը։

 

Աղբիւր՝ www.yerkir.am

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՊԱՐԱԳՈՒԱՅԻ ՍԵՆԱՏԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ

Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման շարունակական ընդլայնումը վկայում է, որ մարդկութեան դէմ իրականացուած յանցագործութիւնները վաղեմութեան ժամկէտ չունեն, եւ Հայոց ցեղասպանութիւնից նոյնիսկ հարիւր տարի անց մարդկութիւնը շարունակում է ճանաչել եւ դատապարտել այդ ոճրագործութիւնը։

 

Այս քայլով Պարագուայի Սենատը կարեւոր ներդրում կատարեց ցեղասպանութիւնների եւ մարդկութեան դէմ յանցագործութիւնների կանխարգելման միջազգային ջանքերում։