Աղբիւր՝ www.hyeli.com

 

«Շադոյեան» նորաձեւութեան տունն ստեղծւել է 1999 թ. սիրիահայ ձեւաւորող Գէորգ Շադոյեանի կողմից: Այս ապրանքանիշի հաւաքածոները ցուցադրւել են աշխարհի տարբեր երկրներում: Շադոյեանը նորաձեւութեան մէջ առաջիններից էր, ով կարողացել է հայկական տարազի ու ժամանակակից տարրերի ճիշտ համադրութեամբ ստեղծել հային հոգեհարազատ իւրօրինակ մի ոճ, այս մասին գրում է «Ալիք» օրաթերթը:

«Շադոյեան Ֆաշըն» նորաձեւութեան տան վերջին հաւաքածոն՝ «Վերածնունդ»-ը նւիրւած է Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին:

Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան Արւեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ նորաձեւութեան վերջին հաւաքածոն Թեհրանում է եղել հինգշաբթի՝ յուլիսի 2-ի երեկոյեան նոյն միութեան «Սուքերեան» սրահում: Ցուցադրւել է բացառիկ հաւաքածոյ: Ծրագիրը սկսւել է «Շադոյեան» նորաձեւութեան կենտրոնի աշխատանքների համառօտ բացատութեամբ,  սակայն տեղի է ունեցել ասմունքի եւ պարային կատարումներ:

Ուղեգորգ դուրս եկած մոդելները հանրութեան ուշադրութեանը յանձնել են ձեւանմուշներ, աւելի ճիշտ տիպօրինակներ, որոնք իրենց զարդարւեստով, գեղարւեստական ճաշակով արտացոլում էին հայկական տարրերի նրբերանգները: Ցուցադրւել է բացառիկ հաւաքածոյ, որը կազմւած էր 24 կանացի, եօթ տղամարդու եւ ութ մանկական հագուստների իւրօրինակ կոստիւմներից եւ վերջում ցուցադրութիւնը եզրափակել է «Անմոռուկ»-ը պատկերող խորհրդանշական կանացի ցուցանմուշը, որը Շադոյեանը կարողացել էր արտացոլել Անմոռուկ խորհրդանիշը՝ որպէս խորհուրդ: Նրա տարազներում ազգային տարրին յատուկ շատ խիստ ընդգծւած ոճ եւ երանգ է եղել, յատկապէս ներկաներին տպաւորել էին մանուկները:

Գէորգ Շադոյեանը շնորհակալական խօսքում բարձր է գնահատել հովանաւորողների եւ համայնքի հետաքրքրութիւնը հէնց զուտ այս ցուցանմուշների առումով եւ հակիրճ է ներկայացրել երկամեայ համատեղ աշխատանքը, որը իրականացւել է տեղի մասնագէտների օժանդակութեամբ:

Միութեան նախագահն էլ իր հերթին շնորհակալութիւն  է յայտնել Շադոյեանին, նրա բարձրարւեստ աշխատանքը ազգային գուներանգներով յագեցած այստեղ ցուցադրելու համար՝ մինչ այդ շեշտելով 100-րդ տարելիցի Համահայկական նշանակութիւնը եւ համալիր միջոցառումներում համազգային միասնութիւնը, ապա առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը յանձնել է նախատեսւած յուշանւէրները:

Նշէնք նաեւ, որ այս ընթացքում Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած միջոցառումները  իւրաքանչիւրը իր ձեւի մէջ իւրօրինակ էր, բայց սոյն ցուցադրութիւնը իր տարազային տիպանմուշներով ազգային պայքարը ամբողջացրել է նաեւ ազգային դիմագծով: