Աղբիւր՝ www.tert.am

 

Սոցիալ-Դեմոկրատ Հնչակեան կուսակցութիւնը Թուրքիայից պահանջում է իր առաջնորդների աճիւնները, որոնք 100 տարի առաջ այս օրերին կախաղան էին հանուել:

The Massis Post-ի փոխանցմամբ` յունիսի 18-ին Սոցիալ–Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան Կենտրոնական կոմիտէն համապատասխան պահանջ է ներկայացրել Ստամբուլի քաղաքապետին: Կուսակցութիւնը ցանկանում է նահատակների աճիւնները դուրս բերել Թուրքիայից: Իսկ թուրքական կողմից պահանջւում է իրաւական միջոցներով նպաստել այդ նախաձեռնութեան իրականացմանը:

Կուսակցութեան ղեկավարութիւնը դեռ յունիսի 14-ին Լոս Անջելեսում յայտարարել էր, որ այդ նահատակներին Հայաստան բերելը եւ Եռաբլուրում վերայուղարկաւորելը բարոյական սկզբունքների խնդիր է կուսակցութեան համար:

1915-ի յունիսի 15-ին երիտթուրքերը Հնչակեան կուսակցութեան 2 տասնեակ առաջնորդների, գործիչների հրապարակային կախաղան էին հանել Կ.Պոլսում` Սուլթան Բայազետի հրապարակում: