Աղբիւր՝ www.tert.am

 

Թուրքիայի արտգործնախարարի խօսնակ Թանժու Բիլգիչը յայտնել է, որ Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող երկրներից յետ կանչուած դեսպանները չեն վերադառնալու, տեղեկացնում է Haber7 կայքը։

Հարցին, թէ Ցեղասպանութեան հարցում Թուրքիայի դիրքորոշումը որեւէ կերպ փոփոխուե՞լ է եւ ե՞րբ են դեսպանները վերադառնալու պաշտօնավարման երկրներ, Բիլգիչը յայտնել է, որ որեւէ փոփոխութիւն չկայ։

«Այսպէս կոչուած՝ Հայոց ցեղասպանութեան պնդումների վերաբերեալ մեր քաղաքականութեան մէջ որեւէ փոփոխութիւն չի եղել։ Այդ հարցի առնչութեամբ այլ երկրների դէմ ինչ-որ իրականացրել էինք, նոյնն արել ենք Բրազիլիայի նկատմամբ։ Այդ արտայայտութիւնն առաջին անգամ օգտագործող երկրների դեսպաններին յետ էինք կանչել՝ խորհրդակցութիւնների համար։ Այդ դեսպանները մօտ ապագայում չեն վերադառնայ»,- ասել է նա։

Թուրքիայի ԱԳՆ-ն օրերս տեղեկութիւն էր տարածել, որի համաձայն Բրազիլիայում Թուրքիայի դեսպան Յուսեյն Դիրիյոզը հետ է կանչուել Անկարայ` խորհրդակցութիւնների:

Յայտարարութեան մէջ նշւում էր, որ Թուրքիան դատապարտում է Բրազիլիայի սենատի կողմից յունիսի 2-ին Հայոց ցեղասպանութեան առնչութեամբ բանաձեւի ընդունումը: