Աղբիւր՝ www.armenianradio.am

 

Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերուած համաձայնութիւնը լուրջ խթան է երկու երկրի միջեւ տնտեսական յարաբերութիւնները նոր մակարդակի հասցնելու եւ ռազմավարական խոշոր ծրագրեր իրագործելու հարցում: Armenpress-ի փոխանցմամբ` այս մասին ֆեյսբուքեան իր էջում գրել է ՀՀ կառավարութեան «Տեղեկատուական եւ վերլուծական կենտրոն» Պետական ոչ առեւտրային կազմակերպութիւների (ՊՈԱԿ) տնօրէն Տիգրան Աբրահամեանը:

Օգոստոսի 13-ին կայացած կառավարութեան նիստում վարչապետ Աբրահամեանն անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերուած համաձայնութեանը, Իրան-Հայաստան յարաբերութիւններին ու դրանց հեռանկարներին:

Միջազգային կարեւոր իրադարձութեանը հետեւեց Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման բարձրավոլտ 3-րդ գծի շինարարութեան ծրագրի աշխատանքները վերսկսելու վերաբերեալ փաստաթղթի ստորագրմանը, ինչը նշանակում է, որ շինարարական աշխատանքները ակտիւ փուլ են մտնում:

Իրանի հետ համագործակցութիւնը յատկապէս էներգետիկ ոլորտում առանցքային նշանակութիւն ունի երկու երկրի համար, այս ուղղութեամբ աշխատանքների ակտիւացումը կը նպաստի երկու երկրի միջեւ ապրանքաշրջանառութեան ծաւալների զգալի մեծացմանը:

Իրանը Հայաստանի համար կարեւոր եւ յուսալի երկիր է: Սա միանշանակ փոխադարձ է, քանի որ Իրանի համար բարդ օրերին Հայաստան հաւասարակշռուած դիրքորոշում էր որդեգրել՝ չվնասելով Իրանի շահերին, գրել է նա: