Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Եւրամիութիւն-Հայաստան խորհրդարանական համագործակցութեան յանձնաժողովը խորապէս ցաւում է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հետեւանքով մարդկային կորուստների համար եւ Եւրամիութիւնից ակնկալում է առաւել ակտիւ դերակատարում՝ աջակցելու վստահութեան մթնոլորտի ձեւաւորմանը»,- գրուած է Ե.Մ.-Հայաստան համատեղ նիստում ընդունուած յայտարարութեան տեքստում:

Շարունակութեան մէջ, խաղաղութեան եւ հաշտեցման գաղափարներ տարածելու կոչով յայտարարութիւնը դիմում է բոլոր կողմերին, թէպէտ սահմանի վրայ վերջին օրերի լարուածութեան պատճառն Ադրբեջանի հերթական ագրեսիան էր:

Ինչու՞ Եւրամիութիւնը չի դատապարտում ադրբեջանական կողմի գործողութիւնները. նիստի համանախագահ, Ե.Մ.-ում Հարաւային Կովկասի հարցերով պատասխանատու  Սաջադ Քարիմը պատասխան չունէր:

Միայն ասաց. «Տխուր է տեսնել այս կորուստները»: 

Ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորմանն այլընտրանք չկայ. արձանագրուած է յայտարարութիւնում: Դրանում նաեւ յոյս է յայտնւում, որ առանց որեւէ նախապայմանի՝ Թուրքիա-Հայաստան յարաբերութիւնների կարգաւորմամբ կարող է բացուել միակողմանիօրէն փակուած սահմանը:

«Եւրամիութիւնն անկեղծօրէն ուզում է համագործակցել Հայաստանի հետ, ուզում է, որ Հայաստանում ամրապնդուեն եւրոպական արժէքները՝ ժողովրդավարութիւն, քաղաքացիական հասարկութեան կայացում, խօսքի ազատութիւն, իրաւունքների պաշտպանութիւն»,- ասաց բրիտանացի Սաջադ Քարիմը, որը ծագումով Հարաւային Ասիայից է:

Նիստի ընթացքում քաղաքացիական հասարակութեանն առնչուող թեմայի քննարկումից նա տպաւորութիւն էր ստացել, որ դրա կայացումը մեզանում յաջողւում է, բայց մտահոգութիւն ունի.  «Չլինի՞ այնպէս, որ Ռուսաստանի հետ յարաբերութիւնների սերտացման արդիւնքում Հայաստանը յանկարծ հետ կանգնի ժողովրդավարական արժէքներից»,- ասաց Սաջադ Քարիմը:  

Նիստը համանախագահող նրա գործընկեր, հանրապետական Սամուէլ Ֆարմանեանը յուսադրեց. «Այդ արժէքների կայացման հարցում Հայաստանը առաջ է գնացել այնքան, որ այլեւս յետդարձի ճանապարհ չունենք»: