Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Հայաստանը կը մասնակցի Բաքւում կայանալիք առաջին Եւրոպական խաղերին: Յայտարարել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտէի (Հ.Ա.Օ.Կ.) գլխաւոր քարտուղար Հրաչեայ Ռոստոմեանը` մարտի 10-ին գումարուած Հ.Ա.Օ.Կ. գործկոմի հերթական նիստի արդիւնքները ներկայացնելով:

Նիստում քննարկուել է Բաքւում կայանալիք Եւրոպական առաջին ամառային խաղերին հայ մարզիկների մասնակցութեան հարցը: Հ.Ա.Օ.Կ.-ի լրատուական հաղորդագրութեան մէջ շեշտւում է, որ Հ.Ա.Օ.Կ. նախագահ Գագիկ Ծառուկեանն ընդգծել է, որ թէպէտ Մ.Օ.Կ.-ի ու Է.Օ.Կ.-ի նախագահութիւնն բարձր մակարդակով անվտանգութեան երաշխիքներ է խոստացել ապահովել հայ մարզիկների համար, այնուամենայնիւ, մասնակցութեան հարցը վերջնականապէս որոշուելու է միայն մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանգամանալից քննարկումներից յետոյ: Գագիկ Ծառուկեանն ընդգծել է, որ մարզաշխարհը մէկ միասնական ընտանիք է եւ կարեւոր որոշումները պէտք է միասնաբար ընդունուեն: Խնդրի հանգամանալից քննարկումից յետոյ՝ քուէարկութեամբ որոշում է կայացուել մասնակցել Բաքւում կայանալիք Եւրոպական առաջին ամառային խաղերին: Վեց մարզաձեւերում հայ մարզիկներն իրենց ուժերն են չափելու մրցակիցների հետ: Գագիկ Ծառուկեանը Հ.Ա.Օ.Կ. գլխաւոր քարտուղար Հրաչեայ Ռոստոմեանին յանձնարարել է ամենասեղմ ժամկէտներում բարձր մակարդակով իրականացնել կազմակերպչական աշխատանքները՝ խաղերին հայ մարզիկների մասնակցութիւնը լաւագոյնս ապահովելու համար:

Առաջին Եւրոպական խաղերը կանցկացուեն Բաքւում 2015 թ։ Նման որոշումն ընդունուել էր 2012 թուականին Է.Օ.Կ.-ի նիստում: