Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Հ.Հ.-ի Գիտութիւնների ազգային ակադեմիայի արեւելագիտութեան ինստիտուտում Իրանի կրօնական հետազօտողների եւ հայաստանցի արեւելագէտների մասնակցութեամբ կայացել է «Իսլամաֆոբիայի դէմ պայքարին» նուիրուած մասնագիտական գիտաժողովը:

Իրանի ռադիօ-հեռուստատեսութեան լուրերի կենտրոնական ծառայութեան հաղորդմամբ, ի հետեւումն Ֆրանսիայում տեղի ունեցած վերջին իրադարձութիւնների եւ եւրոպայի ու հիւսիսային Ամերիկայի երիտասարդներին հասցէագրուած իսլամական յեղափոխութեան մեծայարգ առաջնորդի նամակին,  Հ.Հ.-ի Գիտութիւնների ազգային ակադեմիայի արեւելագիտութեան ինստիտուտում կայացել է «Իսլամաֆոբիայի դէմ պայքարին» նուիրուած մասնագիտական գիտաժողովը :

Խօսելով աշխարհում իսլամաֆոբիան տարածած մուսուլմանների դէմ ստաբանութիւնների միջոցով արեւմտեան Զ.Լ.Մ.-ների աւերիչ դերակատարութեան մասին, գիտաժողովին մասնակից հայաստանցի արեւելագէտները հանդէս են եկել Իսլամին եւ նրա ուսմունքներին էլ աւելի ծանօթանալու  նպատակով Ի.Ի.Հ.-ի մշակութային ու կրօնական կենտրոնների հետ համագործակցութիւնը զարգացնելու ցանկութեամբ: