Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Ի.Ի.Հ.-ի Ա.Գ.Ն. Մոհամմեդ Ջաւադ Զառիֆը՝ Հ.Հ.-ի նախագահ Սերժ Սարգսեանի հետ հանդիպման ժամանակ յայտարարել է, Իրանը բարձր է գնահատում միջազգային կառոյցներում Հայաստանի ցուցաբերած աջակցութիւնը: Հաղորդում է «Ֆարս» լրատուական գործակալութիւնը:

Իրանի Ա.Գ.Ն.-ը Ի.Ի.Հ.ի նախագահ Հասան Ռոհանիի ջերմ ողջոյններն է փոխանցել նախագահ Սերժ Սարգսեանին եւ յոյս յայտնել, որ 2015 թուականին կը կազմակերպուի Հասան Ռոհանիի այցը Երեւան:

Զառիֆը վստահեցրել է, որ Իրանը ցանկանում է Հայաստանի հետ ընդլայնել համագործակցութիւնը բոլոր ոլորտներում:

Յիշեցնենք, որ Հայաստան էր այցելել Ի.Ի.Հ.-ի Ա.Գ.Ն.-ը եւ հանդիպումներ է ունեցել նախագահի, Ա.Ժ.-ի նախագահի, վարչապետի եւ Ա.Գ.Ն.-ի հետ: