Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Բնականոն զարգացում են ապրել Հայաստան-Իրան փոխշահաւէտ յարաբերութիւնները: Այդ մասին նշւում է Հ.Հ.-ի Ա.Գ.Ն.-ի տարեկան հաշուետուութիւնում: Հոկտեմբերի 20-21-ին տեղի է ունեցել Հ.Հ.-ի վարչապետ Յովիկ Աբրահամեանի պաշտօնական այցը Իրան, որի ընթացքում վարչապետը հանդիպումներ է ունեցել Ի.Ի.Հ.-ի նախագահի, նախագահի առաջին տեղակալի եւ Ա.Գ.-ի նախարարի հետ:

Մայիսի 5-ին Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջաւադ Զառիֆի հրաւէրով պաշտօնական այցով Թեհրան է մեկնել Ա.Գ.-ի նախարար Էդուարդ Նալբանդեանը: Այցի ընթացքում Էդուարդ Նալբանդեանը հանդիպումներ է ունեցել Ի.Ի.Հ.-ի նախագահ Հասան Ռոհանիի, Մէջլիսի նախագահ Ալի Լարիջանիի եւ Ա.Գ.-ի նախարար Մոհամմադ Ջաւադ Զառիֆի հետ:

Դեկտեմբերի 15-16-ը Թեհրանում տեղի է ունեցել հայ-իրանական միջկառավարական համատեղ յանձնաժողովի տասներկուերորդ նիստը:

Տեղի են ունեցել նաեւ քաղաքական, իրաւական, մշակութային եւ այլ ոլորտներում համագործակցութեանը նուիրուած մի շարք միջգերատեսչական փոխայցելութիւններ եւ հանդիպումներ: