Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Քննչական կոմիտէի Հ.Կ.Գ.-ի քննութեան գլխաւոր քննչական վարչութեան վարոյթում շարունակւում է 2015 թուականի յունուարի 12-ին Գիւմրիում Աւետիսեանների ընտանիքի անդամների սպանութեան դէպքի առթիւ յարուցուած քրէական գործի քննութիւնը։

Քննչական կոմիտէն այսօր տարածել է հատուած Վ. Պերմեակովի հարցաքննութիւնից, որը տեղի է ունեցել փաստաբանի եւ թարգմանի մասնակցութեամբ, իսկ հարցաքննութիւնը, օրէնքով սահմանուած կարգով, տեսաձայնագրառուել է։

Աւետիսեանների ընտանիքի անդամների սպանութեան մէջ մեղադրուող Վալերի Պերմեակովից Հայաստանի քննիչները վերցրել են փորձանմուշներ՝ դէպքի վայրում յայտնաբերուած հետքերի, վերցուած փորձանմուշների հետ համեմատական, այդ թւում դատակենսաբանական, գենետիկական, քրէագիտական փորձաքննութիւններ նշանակելու համար։

Քննութեան շրջանակներում ձեռնարկւում են անհրաժեշտ քննչական, դատավարական եւ օպերատիւ-որոնողական միջոցառումներ՝ մեղադրեալի ցուցմունքներում մատնանշուած հանգամանքներն ստուգելու ուղղութեամբ։