Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ե.Ա.Հ.Կ.-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջէյմս Ուորլիքը «Թուիթեր» սոցիալական ցանցի իր էջում Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան վերաբերեալ գրառում է արել.

«2015 թուականը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան համար խաղաղութեան եւ տեւական կարգաւորման հասնելու տարի պէտք է լինի: Վերսկսուած բռնութիւնը լուծում չէ»,- նշել է Ջէյմս Ուորլիքը: