Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

Հայաստանը վերադարձրել է իր քաղաքացիներին` հինգ հոգանոց ընտանիքի անդամներին, ովքեր արդէն չորս տարուց ի վեր Ադրբեջանում էին: Այս մասին Թուիթրի մէջ գրել է Հ.Հ.-ի Արտաքին գործոց նախարարութեան մամուլի քարտուղար Տիգրան Բալայեանը:

«Դեկտեմբերի 12-ին Հ.Հ.-ի Տաւուշի մարզի Իջեւանի եւ Ադրբեջանի Ղազախի սահմանագծում տեղի է ունեցել վերադարձը», ըստ «Արմէնփրես»-ի` ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտէի հաղորդակցութեան ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Հայաստանի քաղաքացի ընտանիքը` Եղիշէ, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայիանէ եւ Պետրոս Գէորգեանները (ծնողներ եւ երեք երեխայ), սահմանը հատել են Նախիջեւանի կոմից 2010 թուականի յունուարի 10-ին: