Չորեքշաբթի, 2016 թւականի ապրիլի 6-ի առաւօտեան, Շահինշահրի «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի տեսչութիւնը, ուսուցչական կազմը եւ Ծնողական խորհուրդը «Մայրերի տօնի» առիթով կազմակերպել էր այցելութիւն եւ շրջագայութիւն՝ դպրոցի սաների եւ նրանց ծնողների համար:

Նախքան մեկնելը, ծնողներն ստացան իրենց սիրասուն զաւակների ձեռամբ պատրաստւած գեղեցիկ նւէրները՝ Մայրերի օրւայ առթիւ: Այնուհետեւ մի հանրակառքով շարժւեցին դէպի Նոր Ջուղա՝ այցելելու Ս. Աստւածածին եկեղեցին: Օրւայ առիթով իր ողջոյնի խօսքը փոխանցեց դպրոցի տեսչուհի՝ օրդ. Կարինէ Մինասքանեանը, որը համեմելով իր մեծարման խօսքը գեղեցիկ բանաստեղծութեամբ, շնորհաւորեց մայրերի տօնի կապակցութեամբ՝ մեծարելով հայ մօր նւիրական դերը զաւակի սնուցման ու դաստիարակման կարեւոր գործում:

Այնուհետեւ յարգելի տեսչուհին խօսքը փոխանցեց դպրոցի սաներին, որոնք իրենց քաղցր լեզւով գեղեցիկ երգեր ու արտասանութիւններ նւիրեցին իրենց մայրերին:

«Ս. Աստւածածին» եկեղեցու պատմութեան մասին օգտակար բացատրութիւններ տւեց բարշ. Արմէն սրկ. Բաղումեանը:

Եկեղեցու այցելութեանը յաջորդեց զբօսանք Սպահանի «Ծաղիկների այգի»-ում եւ Նաժւան զբօսայգու շրջափակում գտնւող «Ակւարիում»-ի այցելութիւնը, որտեղ հաճելի ու հետաքրքիր պահեր անցակցրեց շրջագայող խումբը:

Շահինշահրի Հայ Համայնքի Վարչութեան թղթակից՝

Վ. Յարութիւնեան