2015 թւականի նոյեմբերի 4-ից 6-ը, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան մարզասրահում տեղի ունեցան կանանց բասկետբոլի երկրի ակումբային Ա կարգի լիգայի առաջին շրջանի մրցութիւնները:

Մրցաշարին, որ կայացաւ «Արարատ» միութեան մարզասրահում, մասնակցել էին նախնական մրցութիւններից այս փուլն անցած Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութիւնը, «Քերմանի Հէյաթ բասկետբալ», «Թեհրանի Նարսինա», «Թեհրանի Շահին» եւ «Սարիի Էսթեղլալ» առաջատար խմբերը: Խաղերի ընթացքում Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան օրիորդաց բասկետբոլի խումբը թէեւ պարտութիւն կրեց «Թեհրանի Նարսինա»-ից, սակայն երկու յաղթանակ արձանագրեց «Քերմանի Հէյաթ բասկետբալ» եւ «Սարիի էսթեղլալ» մրցակիցների դէմ:

Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան խմբի անդամներն էին Լուսինէ Ասատրեանը, Սելին Խոջամալը, Նինէլ Մարկոսեանը, Լուսինէ Սէթ-Աղայեանը, Անայիս Խոդավերդեանը, Արիգա Փուլադեանը, Նարէ Կիրակոսեանը, Սարա Ներսիսեանը, Մարինէ Հայրապետեանը, Արծւիկ Ղազարեանը, Մեղմիկ Հազարմալեանը, Նազելի Պօղոսեանը, իսկ մարզիչն էր Սայիդէ Նեջաթին եւ պատասխանատուն՝ Ռիմա Պետրոսեանը։

Մրցաշարում մասնակից խմբերն արձանագրեցին հետեւեալ արդիւնքները.

Արարատ (69) - Քերմանի Հէյաթ բասկետբալ (58)

Սարիի Էսթեղլալ (50) - Թեհրանի Շահին (46)

Թեհրանի Նարսինա (62) - Արարատ (59)

Քերման Հէյաթ բասկետբալ (61) - Թեհրանի Շահին (46)

Քերմանի Հէյաթ բասկետբալ (73) - Թեհրանի Նարսինա (66)

Արարատ (68) - Սարիի Էսթեղլալ (51)

Այսպիսով Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» Միութեան օրիորդաց բասկետբոլի խումբը պահպանում է իր առաջատարութիւնը։

Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան թղթակից
Երանուշ Թահմազեան