Չորեքշաբթի՝ 2015 թւականի հոկտեմբերի 14-ի առաւօտեան, Շահինշահրի Հայոց ազգային «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի ուսուցչական կազմի եւ Ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ՝ զբօսագայութիւն էր կազմակերպւել պապիկների եւ տատիկների համաշխարհային օրւայ առիթով: Այս գեղեցիկ օրը մանկապարտէզի սաներն իրենց պապիկների եւ տատիկների հետ միասին զւարճալի պահեր վայելեցին զբօսայգում:

Թէպէտ դպրոցի անձնակազմի կողմից նախօրօք, ժամանակին նշւել էր «Մանուկների համաշխարհային օրը», սակայն առիթը պատեհ համարելով, միջոցառումն անդրադարձ ունեցաւ նաեւ վերոյիշեալ օրւան:

Օրւայ առիթով կազմակերպւել էին հաճելի խաղեր, մրցոյթներ եւ անակնկալներ, որոնց մեծ սիրով ընդառաջեցին մասնակիցները՝ դրսեւորելով իրենց ձիրքն ու մրցունակ տաղանդը: Եւ փոխադարձաբար արժանացան կազմակերպիչների բարձր գնահատանքին:

Միջոցառման ընթացքում, բոլորը վայելեցին նախատեսւած համեստ հիւրասիրութիւնը:

 
Շահինշահրի Հայ Համայնքի Վարչութեան Թղթակից՝
Վ. Յարութիւնեան