Չորեքշաբթի՝ յուլիսի 5-ին, Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, ընկերակցութեամբ ՍՀԹ Կրթական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանի եւ սոյն կազմի գործավար Վահիկ Թորոսեանի, այցելելով Սպահանի Ուսումնադաստիարակչական 3-րդ շրջանի հիմնարկ հանդիպեցին հիմնարկի տնօրէն Ալիռեզա Աքբարփուռի եւ այլ պատասխանատուների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկում ծաւալւեց Հայոց դպրոցների իրավիճակի եւ դպրոցների կրթական որակի բարձրացման շուրջ։ Հիմնարկի տնօրէնը խոստացաւ հետամուտ լինել եւ աջակցել բարձրացւած հարցերի իրագործմանը։                

Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորի գրասենեակ