Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Իրանի «Մոքառառ ինդուստրիալ գրուպ» ընկերութեան գլխաւոր տնօրէն Բահրամ Մովասաթի գլխաւորած պատւիրակութիւնը Հայաստանում է՝ բենտոնիտի արտադրութիւն սկսելու նպատակով: Հայաստանի առեւտրա-արդիւնաբերական պալատում իրանցի գործարարները ներկայացրել են իրենց ծրագրերը ձեռնարկութեան հիմնման վերաբերեալ:

Ընկերութեան տնօրէն Մովասաթն ասել է, որ Հայաստանի բենտոնիտի հումքն աշխարհում լավագոյններից է եւ կարող է «ՋԻ.ՍԻ.ԷԼ.» մեկուսիչ արտադրատեսակների հիմնական բաղադրամասը դառնալ։ Բենտոնիտի այս տեսակի արտադրանքը հիմնականում օգտագործւում է ջրամբարների կառուցման, շինարարութեան ոլորտներում, էներգետիկայում, ճանապարհաշինութեան մէջ եւ այլն: Ջրամբարների կառուցման համար այս նիւթի օգտագործումը լաւագոյն ձեւն է, այն ամբողջութեամբ ջրամեկուսիչ է եւ դիմացկուն: Բացի այդ, բենտոնիտը նաեւ մատչելի է, եւ կարիք չի լինում օգտագործել պոլիեթիլենային նիւթեր, նշել է Մովասաթը:

Երեւանի առեւտրա-արդիւնաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանեանն ընդգծել է, որ Իրանական կողմն առաջարկել է ներդրումային ծրագիր, ինչը օգուտ է Հայաստանի համար: Գործ ենք ունենալու տասնեակ միլլիոնների հետ, Իրանցի գործընկերըները ցանկանում են մեծածաւալ արտադրութիւն սկսել եւ նշում են, որ Հայստանում արտադրւած բենտոնիտը կիրացւի նաեւ 3-րդ երկրում: