Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ամերիկեան կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի յանձնախումբն այսօր քւէարկութեամբ ընդունեց բանաձեւի նախագիծը, որը Վաշինգտոնից պահանջում է վերահսկել, թէ որքանո՞վ եւ ինչպէ՞ս է Թուրքիայի կառավարութիւնն իրական տէրերին վերադարձնում բռնագրաւած քրիստոնէական եկեղեցիները, ուխտավայրերը եւ եկեղեցական գոյքի միւս տեսակները:

Նախագիծը Կոնգրեսում շրջանառութեան մեջ են դրել Էդ Ռոյսն ու Էլիոտ Էնգելը: Օրինագիծը Պետքարտուղարութիւնից պահանջում է մինչեւ 2021 թւականն ամէն տարի հաշւետւութիւն ներկայացնել Կոնգրեսին, թէ որքանով է պաշտօնական Անկարան վերադարձնում Թուրքիայում եւ Կիպրոսի գրաւեալ հատւածում գտնւող քրիստոնէական գոյքը:

Օրինագիծն այս յանձնաժողովում ընդունելու համար կոնգրեսականների հետ աշխատել են Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը, Հայ եկեղեցու ամերիկեան թեմերի առաջնորդները եւ Ա.Մ.Ն.-ում գործող յունական հաստատութիւնները: