Աղբիւր՝ www.alikonline.ir

«ԱԼԻՔ» - Մեր հինգշաբթի, նոյեմբերի 10-ի համարում տեղեկացրել էինք, որ.- «.... Խորհրդարանում հայ պատգամաւորներից, իրանահայ թեմերից եւ հոգեւորական դասից կազմւած մի պատւիրակութիւն շուտով պիտի մեկնի Սիրիա ... »:

Այցը, որի հիմնական նպատակը, ըստ դոկտ. Կարէն Խանլարեանի, սիրիահայ համայնքին զօրակցելն ու իրանահայութեան կողմից տրամադրւող մարդասիրական օգնութեան փոխադրումն էր, յետաձգւել է անորոշ ժամանակով, պայմանաւորւած՝ նոյնինքն դոկտ. Կարէն Խանլարեանի առողջական խնդիրներով, որոնք, բարեբախտաբար, բարելաւման կայուն եւ դրական ընթացքով վերականգնւում են:

Մինչ այդ, սակայն հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը կրկին անգամ համոզւածութիւն է յայտնել՝ իրանահայ համայնքի անվերապահ եւ անշահախնդիր այն կեցւածքի համար, որը մշտապէս ցուցաբերւել է սիրիահայ համայնքի ուղղութեամբ:

Մենք եւս շուտափոյթ եւ ամբողջական ապաքինում ենք մաղթում յարգելի դոկտ. Կարէն Խանլարեանին, վերանորոգ աւիւնով շարունակելու իր հանրօգուտ գործունէութիւնը: