Աղբիւր՝ www.yerkir.am

Այսօր «Ակօս» թերթի գլխաւոր խմբագիր Հրանտ Դինքի ծննդեան օրն է: Նա կը դառնար 62 տարեկան: 

Այդ կապակցութեամբ Twitter-ի թուրքական տիրոյթում Դինքին ուղղւած շնորհաւորական եւ սպանութեան կազմակերպիչներին դատապարտող բազմաթիւ գրառումներ են եղել` տեղադրւած #HrantDink հեշթեգով: Հեշտէգն այնքան շատ է օգտագործւել, որ թուրքական տիրոյթում առաջատար է դարձել: