Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

ԱՄՆ Արիզոնա նահանգի Սքոթսդեյլ քաղաքում անյայտ վանդալները կոտրել են հայկական Սուրբ Աբգար հայկական եկեղեցում գտնուող խաչքարը: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին տեղեկացնում է 12news.com-ը:

«Կատարուածը, թւում է, որ դիտաւորեալ է արուել, քանի որ սարսափելի համընկնմամբ դա պատահել է 1915 թուականի Հայոց ցեղասպանութեան յիշատակի օրուայ` ապրիլի 24-֊ի շաբաթուայ ընթացքում»,- ասել է եկեղեցու ճարտարապետ Արթին Քանդջեանը:

Խաչքարը վնասելու այս բարբարոսական արարքի մասին ցանկացած մէկը, ով ունի որեւէ տեղեկատուութիւն, ցանկալի է, որ դիմի Սքոթսդեյլի ոստիկանութիւն։