Աղբիւր՝ www.yerkir.am

 

Օրեր առաջ 94-ամեայ ամերիկահայ Զուարթ Սուջեանը դատի էր տուել Թուրքիային` Տիգրանակերտում գտնուող իր պապենական տարածքը վերադարձնելու պահանջով: Այդ տարածքում այժմ գտնւում է Տիգրանակերտի օդանաւակայանը: Այդ դէպքից յետոյ թուրքերն էլ որոշել են «պատասխան» քայլ կատարել:

Թուրքական Ensonhaber կայքը հաղորդում է, որ Թուրքիայի քաղաքացի, Էրզրումի բնակիչ Ջօշքուն Ըշըքը դատի է տուել Հայաստանին` պահանջելով Ալմաւիր գիւղը (գիւղի անուանումը` ըստ թուրքական կայքի-խմբ.):

Ըշըքը պնդել է, որ Ալմաւիր գիւղում ժամանակին ապրել են մուսուլմաններ, ինչի մասին ապացուցող փաստաթղթերի հիման վրայ էլ ինքը պատրաստւում է դատի տալ Հայաստանին:

Ի զարմանս Ըշըքի` Հայաստանում Ալմաւիր անունով գիւղ չկայ: Հաւանաբար, խօսքն Արմաւիրի մասին է, բայց այն ո՛չ գիւղ է, ո՛չ էլ, առաւել եւս, եղել է մուսուլմաններով բնակեցուած:

Յիշեցնենք, որ Հայկական Սփիւռքը պահանջում է նաեւ Թուրքիայի նախագահի նախկին նստավայրը, որը, ինչպէս Թուրքիայում բազում կառոյցներ, պատկանել են հայի: Իսկ եկեղեցապատկան նախկին հողերի վերադարձի պահանջ են ներկայացնում Ամենայն Հայոց եւ Մեծ Տանն Կիլիկիոյ կաթողիկոսները: