Աղբիւր՝ www.hyeli.com

Ստամբուլի քաղաքապետարանը դեկտեմբերի 22-ից մինչեւ 2015-ի մարտի 25-ը Թաքսիմի հանրապետական արւեստի ցուցասրահում կազմակերպել է ցուցահանդէս՝ նւիրւած Առաջին համաշխարհային պատերազմին, որն ամբողջովին հայերին դաւաճան ներկայացնող ցուցանմուշներից է կազմւած։

Թէեւ Ստամբուլի քաղաքապետարանի ցուցահանդէսը նւիրւած է Առաջին համաշխահային պատերազմին, սակայն ներկայացւած ցուցանմուշները՝ գրքերը, թերթերը, լուսանկարներն ու փաստաթղթերը հիմնականում թշնամանք ու ատելութիւն են հրահրում հայերի դէմ, տեղեկացնում է News.am-ը:

1908 թւականից Էշրեֆ Էդիփ ֆերգանի եւ Մեհմեդ Աքիֆ Էրսոյի կոմից հրատատարակւող «Սեբիլուրշադ» ամսագրի 281-րդ համարում հայերի հանդէպ թշնամանք է սերմանւում. «Ինչպէս բոլոր տեղերում, այստեղ եւս մուսուլմանները աղքատութեան եւ թշւառութեան մէջ են։ Ամբողջ առեւտուրն ու արհեստները հայերի ձեռքն է։ Ինչքան էլ, որ հողը մուսուլմանների ձեռքին է, հայերն են իրենց ամբարները լցնում։ Մուսուլմաններն աշխատում են բանւորների պէս, իսկ փողերը հոսում է հայերին»։

Ցուցադրւած մի շարք թերթերում էլ հայերը ներկայացւած են որպէս դաւաճաններ։ Իսկ օրինակ «Թանին» պարբերականի 1915-ի օգոստոսի 17-ի հրապարակման մէջ գրել է, թէ հայերը Էրզրումի շրջանում մուսուլմանների դէմ կոտորածներ են իրականացնում։