Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

«Իսլամ ազերի» կայքէջի հաղորդման համաձայն աշխարհի 60 երկրներից, այդ թւում Ադրբեջանից զնծառայողներ մաս են կազմում զաւթւած տարածքներում Իսրայէլի ռազմական ուժերին:

Ըստ այս հաղորդման արտասահմանեան երկրների քաղաքացիներ այդտեղ ներկայ են Սիոնիստական ռեժիմի բանակին միանալու, Պաղեստինի դիմադրութեան ուժերի դէմ կռւելու եւ Գազայի անպաշտպան ժողովրդին սպանելու համար:

Իրենց հրեայ ներկայացնող եւ Իսրայէլի բանակում ծառայելու ցանկութիւն յայտնած արտասահմանցիների մէջ են նաեւ ադրբեջանցի երիտասարդներ:

Յիշեալ կայքէջն այդ մասին նաեւ մի տեսագրութիւն է տարածել:

Չնայած արտասահմանում պայքարող խմբերին մաս կազմելու համար Ադրբեջանի քաղաքացիների համար դրւած արգելքին, այդ երկրի հրեայ երիտասարդներ յայտնւել են Իսրայէլի բանակի շարքերում:

Սիոնիստական ռեժիմը իսրայէլեան քաղաքացիութիւն է տալիս նրանց ովքեր այդ ռեժիմին սատարում են Գազայի անպաշտպան ժողովրդի դէմ յարձակման գործում: