Աղբիւր՝ www.yerkir.am

 

Սիրիական բանակի 137-րդ հրետանային բրիգադը, օդուժի աջակցությամբ, վերահսկողություն է հաստատել Դեր Զորում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված մատուռում. տեղեկացնում է Almasdarnews-ը:

Կայքի տեղեկացմամբ` բանակը հայկական մատուռն ազատագրել է կիրակի օրը` ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալների հետ թեժ մարտերից հետո: Այն ավերվել էր զինյալների կողմից։