Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

Ուրբաթ` 25 յուլիս 2014-ին, Բերիոյ հայոց թեմի բարեջան առաջնորդ գերշ. Տ. Շահան արքեպս. Սարգիսեանը կատարեց Քեսապի Գարատուրան շրջանի հայկական Ս. Աստւածածին եկեղեցու վերաօծման արարողութիւնը։ Այս մասին հաղորդում է Հալէպի «Գանձասար» շաբաթաթերթը:

Կիրակի՝ 27 յուլիս 2014-ին, Սրբազան Հայրը Քեսապի ազատագրման յաջորդող առաջին Ս. եւ անմահ Պատարագը մատուցեց նշեալ եկեղեցու մէջ՝ Վարդավառի տօնի առթիւ` հոծ բազմութեան նրեկայութեամբ։

Իր կատարած այցելութիւնների ընթացքում, Սրբազան Հայրը հաւատացեալ ժողովրդին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի օրհնութիւններն ու անվերապահ զօրակցութիւնը: Առաջնորդ սրբազանը մօտկից տեղեակ դարձաւ տեղափոխւած քեսապցիների դժւարութիւններին եւ կարիքներին, որպէսզի համապատասխան անհրաժեշտ միջոցներն ու օժանդակութիւնները տնօրինւեն: