Աղբիւր՝ www.hayeli.com

 

Այսու մեր սիրելի ուխտաւոր հաւատացեալներին յայտնում ենք, որ այս տարի Ս. Թադէոս առաքեալի վանքի ուխտագնացութիւնը տեղի է ունենալու յուլիսի 31-ին եւ օգոստոսի 1-ին եւ 2-ին (9, 10 եւ 11 մորդադի), որը Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնած պաշտօնական 60-րդ ուխտագնացութիւնն է:
Այս օրերի ընթացքում եկեղեցական հայրերը կատարելու են Մկրտութեան խորհուրդ: Շեշտելի է, որ մկրտւողների անձնագրի (սեջել) լուսապատճէնը անպայման ներկայացւի Եկեղեցիների խնամակալ մարմնին:
Համաձայն Արեւմտեան Ատրպատականի մշակոյթի հիմնարկի եւ Չալդրանի կուսակալութեան հետ կատարւած համադրութիւնների՝ բոլոր ուխտաւորները բարեհաճեն վանքից մեկնել շաբաթ, 2 օգոստոսի երեկոյեան ժամը 5-ից առաջ:
Թուր կազմակերպողների եւ բոլոր ուխտաւորների ուշադրութեանն ենք յանձնում, որ վրանների ապահովման, հանրակառքերի տոմսերի ու յարակից որեւէ հարցի կապակցութեամբ դիմեն յանձնախմբի անդամներին, չորեքշաբթի, յուլիսի 23-ից մինչեւ երեքշաբթի, 29 յուլիսի, ամէն օր երեկոյեան ժամը 7-ից 9-ը՝ ազգային առաջնորդարան:

Հեռախօս՝ 0411 5553532
Հեռապատճէն (ֆաքս)՝ 0411 5542304
Բարի ուխտագնացութիւն:
Թեմական խորհուրդ
Ատրպատականի հայոց թեմի