Հինգշաբթի, նոյեմբերի 26-ի երեկոյեան ժամը 7:30-ից, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, շրջանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ Հ.Յ.Դ. «Ռուբէն» երիտասարդական միութեան կազմակերպութեամբ, Հայաստան համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2015»-ի շրջագծում, «Մեր տունը» նշանաբանի ներքոյ կայացաւ թելեթոն-նւիրահաւաքը:

2003 թւականից ամենամեայ կարգով Նոր Ջուղայում կազմակերպւող սոյն նւիրահաւաքին, ինչպէս նախորդ տարիները, իրենց աշոյժ եւ խուռներամ  մասնակցութիւնը ցուցաբերեցին եւ նւիրատւութիւն կատարեցին՝ Սպահանի հայոց թեմի անունից նոյն թեմի Թեմական խորհուրդը, Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների միութիւնները, հայոց ազգային դպրոցները եւ ժողովուրդը: Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանը նոյնպէս նւիրահաւաքի կենտրոն այցելեց եւ նւիրատւութիւն կատարեց, որը մեծ ոգեւորութիւն պատճառեց ներկաներին:

«Անի» խմբի երգերի ու երաժշտութիւնների կենդանի կատարմամբ սրահում տիրում էր ուրախ մթնոլորտ:

«Ալիք» օրաթերթի թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան