ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի հրամանագրով՝ Նիկոլ Փաշինեանը նշանակւել է ՀՀ վարչապետ: Տեղեկացնում է Yerkir.am-ը:

«Հիմք ընդունելով Սահմանադրութեան 149-րդ յօդւածի 1-ին մասը.

Նիկոլ Փաշինեանին նշանակել վարչապետ»,- ասւած է նախագահի հրամանագրում:

Նշենք, որ աւելի վաղ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան ղեկավար Հայկ Կոնջորեանը ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանին՝ Նիկոլ Փաշինեանին վարչապետի թեկնածու առաջադրելու որոշում է ուղարկել։

Ըստ Սահմանադրութեան, ՀՀ նախագահը նորընտիր ԱԺ-ի լիազօրութիւնների ժամկէտն սկսւելուց յետոյ անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրութեան 89-րդ յօդւածով սահմանւած կարգով՝ ձեւաւորւած խորհրդարանական մեծամասնութեան ներկայացրած թեկնածուին:

Սա նշանակում է, որ վարչապետ չի ընտրւում ԱԺ-ի կողմից, այլ իրաւունքի ուժով: