Աղբիւր՝ www.yerkir.am

Միւնխենի անվտանգութեան համաժողովի շրջանակում  այսօր ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականեանը հանդիպել է  Իրանի ԱԳՆ Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հետ: Այս մասին տեղեկացնում է Իրանի ԱԳՆ հանրութեան հետ կապերի վարչութիւնը:

Հանդիպմանը ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ յարաբերութիւնների ամենատարբեր կողմերը՝ անդրադառնալով յատկապէս առեւտրա-տնտեսական, բանկային յարաբերութիւնններին, էներգետիկ եւ տրանսպորտի ոլորտներին:

Քննարկւել են նաև ԼՂ հակամարտութեան, ինչպէս նաև՝ ընդհանուր հետաքրքրութիւն ներկայացնող այլ թեմաներ: