ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ՔՒԷԱՐԿՈՒԹԵԱՆ ԿԸ ԴՐՒԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ ՃԱՆԱՉՈՂ ԲԱՆԱՁԵՒԸ

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Յաջորդ շաբաթ ամերիկեան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում քւէարկութեան կը դրւի Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող թիւ 296 բանաձեւը: Այս մասին յայտարարութիւն է տարածել Հայկական հարցերով կոնգրեսական յանձնաժողովը: «Յաջորդ շաբաթ Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամները կարող են յստակ արտայայտւել ցեղասպանութեան պատմական փաստի մասին՝ միանալով ամերիկեան 49 նահանգներին եւ մեր մերձաւոր դաշնակիցներին, որոնք արդէն իսկ կատարել են այս կարեւոր քայլը»,-ասւած է յայտարարութեան մէջ:

Կոնգրեսական Ֆրենք Փալոնը «Թւիթերում» գրել է, որ Միացեալ Նահանգները պէտք է ճանաչի Հայոց ցեղասպանութիւնը եւ դէմ արտայայտւի մարդկութեան դէմ հանցագործութիւններին, յատկապէս երբ Թուրքիան սպառնում է նոր էթնիկ զտումներով Սիրիայի հիւսիսում:

 

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ