Աղբիւր՝ www.yerkir.am

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան հայ պատգամաւոր Կարօ Փայլանն անդրադարձել է շաբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակահայկական և մերժողական յայտարարութիւններին, որոնցում կոչ էր անում  Հայաստանին և ցեղասպանութիւնը ճանաչող երկրներին` բացել արխիւները:

«Էրդողանն ասաց. «Իրականութիւնը փնտրելու վայրը արխիւներն են»: Անատոլիայի ցանկացած հայ է արխիւ, մի փաստաթուղթ: Իմ փաստաթուղթն էլ, արխիւն էլ տատս էր` Սիրանոյշը: Ամէն տան մէջ Սիրանոյշները թոռներին պատմել են մեծ աղետի ժամանակ վերապրածի մասին: Եթէ պատրաստ էք լսել, եկէք պատմենք: Մեր փաստաթղթերով: Թուրքերէն»,- գրել է Փայլանն իր թւիթերեան էջում: