Աղբիւր՝ www.yerkir.am

Թուրք վարձկաններն ապրիլի 23-ին` Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակման օրւայ հետ կապւած, յարձակւել են սիրիական Էլ Բաբ քաղաքի հայ ընտանիքների վրայ, և բախում է տեղի ունեցել երկու կողմերի միջև. հաղորդում է Բելգիայում գործող քրդական Hawar լրատւական գործակալութիւնը:

Ըստ Էլ Բաբից հաղորդւած աղբիւրների` բախումները սկսւել են երեքշաբթի` ժամը 19:00-ի սահմաններում, թուրքական զինուժի կողմից բռնազաւթւած Էլ Բաբ քաղաքում. թուրք վարձկանները յարձակւեցին քաղաքի` հայկական ծագում ունեցող բնակիչների վրայ: Գործակալութիւնը նշում է, որ դեռևս անյայտ է յարձակումների պատճառը: Էլ Բաբի հոսպիտալ են տեղափոխւել բազմաթիւ վարձկաններ:

Գործակալութիւնն ուշադրութիւն է հրաւիրում այն փաստի վրայ, որ յաջորդ օրը ապրիլի 24-ն է` Օսմանեան կայսրութեան կողմից իրականացւած հայերի կոտորածների օրը, սակայն զերծ է մնում կոտորածները ցեղասպանութիւն որակելուց: