106 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾ ՍԻՐՎԱՐԴ ՔՈՒՐԴԵԱՆԸ

Աղբիւր՝ www.yerkir.am

106 տարեկանում կեանքից հեռացել է Հայոց ցեղասպանութիւնը վերապրած Սիրվարդ Քուրդեանը, նա Տորոնտոյի բնակչուհի էր:

Ըստ Horizon Weekly-ի` Քուրդեանը եղել է ընդամէնը երկու տարեկան, երբ նրա հայրենի քաղաքի բոլոր տղամարդկանց թուրքերն առեւանգել են, ապա` սպանել:

Սիրվարդ Քուրդեանը ծնւել է հայկական տեղահանութիւնից երեք տարի առաջ: Նա ստիպւած է եղել իր մoր, եղբայրների եւ քոյրերի հետ Էրզրումից հասնել Թուրքիայի արեւելք, այնուհետեւ` Մոսուլ քաղաքը: Ճանապարհորդութիւնը տեւել է 6 ամիս: Մոսուլ հասնելուց որոշ ժամանակ անց նրանք տեղափոխւում են Սիրիայի Հալեպ քաղաքը: Այդ ժամանակ այնտեղ եղել է աւելի քան 100 հազար հայ, այդ թւում` նաեւ բազմաթիւ որբեր: Հալեպում Սիրվարդը սկսում է յաճախել դպրոց եւ շուտով դասարանի առաջատարներից է դառնում: 15 տարեկանում ամուսնանում է Խաչիկ Քուրդեանի հետ: 1974 թւականին Խաչիկ Քուրդեանը մահանում է: 1991 թւականին Սիրվարդն իր ընտանիքի հետ տեղափոխւում է Կանադա:

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ