«ԲՈԼՈՐ ՀԱՒԱՏԱՑԵԱԼՆԵՐԸ ՊԷՏՔ Է ԿԱՆԳՆԵՆ ՊԱՀԱԿԱԶՕՐԻ ԿՈՂՔԻՆ». ԺՈՐԺԻԿ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

Աղբիւր՝ www.alikonline.ir

Բոլոր հաւատացեալները պէտք է կանգնեն Իսլ. յեղափոխութեան պահակազօրի կողքին: Այս մասին յայտարարել է խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը: Տեղեկացնում է Իսլ. խորհրդարանի պաշտօնական կայքը:

Մեկնաբանելով ԱՄՆ-ի՝ Իսլ. յեղափոխութեան պահակազօրի «օտարերկրեայ ահաբեկչական կազմակերպութիւն» ճանաչելու մասին որոշումը, պատգամաւորն այն անհիմն է համարել, նշելով, որ այն չի կարող ազդել Իրանի ժողովրդի եւ Պահակազօրի գործունէութեան վրայ: 

«ԱՄՆ սարսափում է Պահակազօրից: Ողջ աշխարհում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների գործողութիւններն ահաբեկչութեան ամենավառ մարմնաւորումն են: Նրանք աչքաթող են արել սեփական արարքներն ու փորձում են խաբել միջազգային հանրութեանը»,- ասել է Ժորժիկ Աբրահամեանը՝ յաւելելով. «ԱՄՆ-ի այս քայլն ապարդիւն է անցնելու: Բոլոր հաւատացեալներն այսօր պէտք է կանգնեն Պահակազօրի կողքին եւ պայքարեն մեծապետական համակարգի դէմ»:

 
 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ