Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդը Իրանի արեւմտեան շրջաններում տեղի ունեցած աղէտալի երկրաշարժի տուժածներին մարդասիրական օգնութիւն ցուցաբերելու նպատակով, 10 միլիոն թուման արժէքով գոյք է տրամադրել Սպահանի Կարմիր մահիկ ընկերութեանը, որն արդէն ուղարկւել է աղէտի գօտի: