ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԵՒ ՀԱՅ ՄՇԱԿՈՅԹԻ ՏՕՆԵՐԻՆ ՆՒԻՐՒԱԾ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ՝ ՆՈՐ ՋՈՒՂԱՅՈՒՄ

Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ, Սրբոց Թարգմանչաց եւ Հայ մշակոյթի տօների առթիւ, 2019 թւականի հոկտեմբերի 11-17-ը, Ս. Ամենափրկիչ վանքի ցուցասրահում կայացաւ ազատ թեմայով լուսանկարների ցուցահանդէս՝ հայ լուսանկարիչների հեղինակութեամբ:

Այս շրջագծում ցուցադրւել էին թւով տաս նորջուղայեցի լուսանկարիչների աշխատանքները, ինչպիսիք են՝ Արբի Բաբումեանը, Սեւակ Ալեքսանդրեանը, Շանթ Մելքոնեանը, Լիլիթ Գէորգեանը, Վաչիկ Հայրապետեանը, Վարդինէ Աղանեանը, Վազրիկ Մելքոնեանը, Վանանդ Իսաղուլեանը, Վիգէն Մկրտչեանն ու Հայկ Խոսրովեանը:

Սոյն ցուցահանդէս այցելեցին բազմաթիւ օտարերկրացի զբօսաշրջիկներ եւ հայ ու պարսիկ հայրենակիցներ:

Թղթակից (Նոր Ջուղա)

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ