28 Ապրիլի 2022 հինգշաբթի

 

Հայաստանում կորոնավիրուսային հիւանդութեան (COVID-19) համաճարակային կայուն իրավիճակով եւ դէպքերի նւազմամբ պայմանաւորւած, ինչպէս նաեւ հաշւի առնելով միջազգային փորձը եւ այն հանգամանքը, որ մի շարք երկրներ արդէն իսկ մեղմացրել են երկիր մուտք գործելու սահմանափակումները, ուժը կորցրած են ճանաչւում ՀՀ տարածք մուտք գործելու սահմանափակումները: Տեղեկացնում է Հայաստանի Հանրապետութեան առողջապահութեան նախարարութիւնը:

Մասնաւորապէս` պետական սահմանի ցամաքային, ինչպէս նաեւ օդանաւակայաններում տեղակայւած անցման կէտերով Հայաստանի Հանրապետութիւն մուտք գործելիս այլեւս չի պահանջւի ներկայացնել ՊՇՌ կամ արագ ախտորոշիչ թեստով հետազօտութեան սերտիֆիկատ կամ պատւաստման սերտիֆիկատ` ներառեալ գնացքների անձնակազմի, վարորդների, օդաչուների համար:

Նշւած փոփոխութիւններն ուժի մէջ են մտնում մայիսի 1-ից: