ՀՀ ազգային անվտանգութեան ծառայութեան կողմից ձեռնարկւած օպերատիւ-հետախուզական միջոցառումների արդիւնքում բացայայտւել է, որ Ադրբեջանի Հանրապետութեան յատուկ ծառայութիւնների աշխատակիցներն օգտագործում են ՀՀ տարբեր բջջային օպերատորների հեռախօսահամարներ եւ դրանցով զանգահարելով ՀՀ քաղաքացիներին, անկախ հետազօտութիւններ անցկացնելու պատրւակով իբր կատարում են սոց. հարցումներ` ՀՀ-ում, յատկապէս զինւած ուժերում տիրող իրավիճակի վերաբերեալ հետախուզական բնոյթի տեղեկութիւններ ստանալու համար: Մասնաւորապէս, նմանօրինակ հեռախօսազանգեր են արձանագրւել 094-39-75-95 եւ 093-52-72-08 բջջային հեռախօսահամարներից. հաղորդում է Yerkir.am-ը:

ՀՀ ազգային անվտանգութեան ծառայութիւնը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին կապ չհաստատել, տւեալներ չփոխանցել կամ չպատասխանել կասկածելի հեռախօսազանգերին, իսկ անկախ հետազօտութիւնների հարցումներին պատասխանել միայն զանգահարողի ինքնութիւնը պարզելուց եւ դրանում համոզւելուց յետոյ: