Ուրբաթ, սեպտ. 10-ին, մարզաւանի բացօթեայ տարածքում Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութան պատգամաւոր Արա Շահվերդեանի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ թեհրանահայ միութիւնների ղեկավար կազմի հետ խորհրդակցական հանդիպում:Այս մասին տեղեկացնում է alikonline.ir-ը:

Հանդիպամը քննարակւեց կովիդային ժամանակաշրջանում միութենական կեանքի վերականգնման անհրաժեշտութեան, ինչպէս նաեւ համայնքային կեանքում նոր կենսակերպին յարմարւելու ուղղութիւններով շարժւելու կարեւորութեան հետ կապւած հարցեր:

Արա Շահվերդեանը նշեց, որ իւրաքանչիւր մարտահրաւէր ունենում է իր ելքերն ու իրավիճակը շտկելուն ուղղւած համապատասխան ծրագրերը: «Այդ առումով արձանագրւած արդիւնքները պէտք է հասկանալ ժամանակի թելադրանքի ու մեր ունեցած հնարաւորութիւնների սահմաններում, ինչով էլ պայմանաւորւած է լինելու մեր յաջողութեան հասնելու գործընթացը»,- անդրադառնալով համայնքի առաջ ծառացած ու կովիդի բերումով առաւել բարդ իրավիճակ ստեղծած՝ կրթական, մշակութային, եւ կառավարման կառոյցին ուղղւած ծախսերի փաստին, նա անցաւ բազմիցս շրջանառւած՝ օպտիմալացման մասին թեմային, ինչը պատգամաւորի կարծիքով շտապ լուծում պահանջող խնդիր է:

Քննարկմանը մասնակցած միութիւնների պատասխանատուները նոյնպէս կարեւորեցին բարձրաձայնւող խնդիրների էութիւնը, սակայն իրականացմանը կարօտ նախաձեռնութիւնների ու ծրագրերի մասին յիշեցրեցին այն զգօնութիւնների ու հնարաւոր խնդիրների մասին, որոնք կարող են բացասական արձագանգների արժանանալով վնասել գործին:

Խորհրադակցական այս հանդիպմանը ներկայ էին՝ «Սիփան», «Նայիրի», «Սարդարապատ», «Չհարմահալ», «Րաֆֆի», եւ Հայկ. Բարեգործական ընդհանուր միութիւնների վարչութիւնների նախագահները: