Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին, այսօր՝ օգոստոսի 3-ին հոջ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիին է փոխանցել Հանրապետութեան նախագահի պաշտօնում նշանակման մասին հրամանագիրը. Ըստ ԻՌՆԱ-ի հաղորդում է alikonline.ir-ը:

Յիշեցնենք, որ ըստ Սահմանդրութեան 110-րդ յօդւածի՝ «Ժողովրդի ընտրութիւնից յետոյ, նախագահի նշանակման մասին հրամանագրի ստորագրումն Առաջնորդի պարտականութիւններից եւ լիազօրութիւններից է», իսկ նախագահական ընտրութիւնների մասին օրէնքի համաձայն՝ «Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահի պաշտօնավարման ժամկէտը չորս տարի է եւ սկսւում է Յեղափոխութեան առաջնորդի կողմից հրամանագրի յանձնման օրւանից»: