Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Երէկ՝ յունիսի 18-ին կայացան 13-րդ շրջանի նախագահական ընտրութիւնները:

Ընտրութիւնների մեկնարկը տրւեց ժամը 08:00-ին: Այն պէտք է տեւէր մինչ երեկոյեան՝ ժամը 20:00-ն, սակայն հասարակութեան լայն ընդառաջման հետեւանքով ՆԳ նախարարութեան ԿԸՅ-ն մի քանի անգամ երկարաձգեց ժամկէտը: Ընտրութիւններն աւարտւեցին այսօր՝ վաղ առաւօտեան, ժամը 02:00-ին:

Ընտրութիւնների արդիւնքների մասին ԿԸՅ-ը դեռեւս որեւէ տւեալ չի հաղորդել: Այդուհանդերձ, ոչ պաշտօնական տւեալները վկայում են Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի յաղթանակի մասին:

Յիշեցնենք, որ 13-րդ շրջանի նախագահական ընտրութիւններում պայքարում էին 4 թեկնածու. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին, Աբդօլնասէր Հեմաթին, Մոհսէն Ռեզային եւ Ամիր Հոսէյն Ղազի Զադէն:

Նախօրէին ինքնաբացարկ էին յայտարարել Մոհսէն Մեհրալիզադէն, Ալիռեզա Զաքանին եւ Սայիդ Ջալիլին:

Նշենք, որ նախագահական ընտրութիւններին զուգահեռ, ընթանում էր նաեւ Իսլ. խորհրդարանի եւ Խոբրեգանի միջշրջանային եւ քաղխորհուրդների ընտրութիւնները: